Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտնագության, հետագա գոյության, ինքնիշխանության ու պետականության համար։
Այս մասին Երևանում կայանալիք համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակներում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ անվտանգության այն ճարտարապետությունը, որը որդեգրել էՀայաստանը, և որի կոմպոնենտներից ամենահայտնին ՀԱՊԿ-ն է, ցույց է տվել իր անարդյունավետությունը։
«Սառեցրել ենք կազմակերպությունից մեր անդամակցությունն ու շատ է քննարկվում, թե արդյոք ՀՀ-ն մտածում էկազմակերպություն վերադառնալու մասին։ Ասել եմ, որ մենք կվերականգնենք մեր գործունեությունը ՀԱՊԿ-ում միայն այն պարագայում, երբ մեր բարձրացված հարցերին կհնչի կոնկրետ պատասխաններ, այս շեշտադրումից անցել է ուղիղ երկու տարի, պատասխանները ոչ միայն չեն հնչել, այլև ակնհայտ է, որ չեն հնչելու»,- ասել է վարչապետը։
Նրա խոսքով՝ որքան այդ պատասխանները չեն հնչում, այդքան Հայաստանը հեռանում է կազմակերպությունից․ «Եվ կա մի արտահայտություն՝ «տոչկա նե վազվռատա», «անդառնալիության կետ» և եթե մենք չենք անցել այդ կետը, մեծ է հավանականությունը, որ այս իրավիճակի շարունակության դեպքում կանցնեք այդ կետն ու պետք է անկեղծ ասեմ՝ որևէ մեկը մեզ դրանում մեղադրելու պատճառ չի ունենա»։