Աշխատանքային իրավիճակ է: Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում ուժայինների և պատգամավորների մինչև տեղի ունեցած միջադեպին:
Դիտարկմանը՝ որքանո՞վ է նորմալ, երբ միմյանց կոմպրոմատներով սպառնում են ու վիրավորում իրեց թիմակիցները՝ Սանոսյանը նշեց, որ ավելին չի կարող ասել. «Մասնակից չեմ եղել»։
Նշենք, որ հոկտեմբերի 15-ին ԱԺ լսումների ժամին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի և Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև ընդհարում տեղի ունեցավ։ Նրանք վիրավորեցին միմյանց եւ քիչ էր մնում բանը հասնի բռունցքների: