Lragir.am. Այսօր ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 48 տարեկան:
Թաթուլը ծնվել է 1965թ. ապրիլի 21-ին Հայաստանի Թալինի շրջանի Արեգ գյուղում: Տարրական և միջնակարգ կրթությունը ստացել է Թալինի Տեխնիկական դպրոցում, որն ավարտել է գերազանցությամբ: Խորհրդային Միության բանակում ծառայելուց հետո ընդունվել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետ: Համալսարանի չորրորդ կուրսում Թաթուլը միացել է Հայկական ազատագրական շարժմանը: Թաթուլը այդժամ անգամ կարևորում էր ուսումը և այդ օրերին պատմություն էր դասավանդում Գետաշենի երկու դպրոցներում: Թաթուլը նաև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ վերամիավորելուն ուղղված «Միացում» կազմակերպության անդամ էր:
1990թ. սեպտեմբերին Թաթուլը մեկնեց Լեռնային Ղարաբաղ, որտեղ վիճակը շարունակում էր վատանալ: Իր իսկ հիմնած զինված խմբով 1990թ. սեպտեմբերից մինչև 1991թ. մայիս ղեկավարել է Գետաշենի ենթաշրջանի (Գետաշեն-Մարտունաշեն) ինքնապաշտպանությունը' ընդդեմ ադրբեջանական զինված ուժերի և ոստիկանական խմբավորումների:
1991թ. ապրիլի 30-ին Չորրորդ բանակը, իսկ քիչ ավելի ուշ' ադրբեջանական «ՕՄՕՆ»-ը հարձակվեցին Շահումյանին մոտ գտնվող Գետաշենի վրա: Օմօնականները, հարձակվելով տների վրա, սկսեցին թալանել և կողոպտել դրանք. միևնույն ժամանակ հարձակման ենթարկվեցին տեղի բնակիչները: Մահացածների մեծ մասը տասնութից տասնինը տարեկան էր: Այդ օրը զոհվեց նաեւ Թաթուլ Կրպեյանը:
1996 թվականի ապրիլի 20-ին Կրպեյանն արժանացել է Ազգային հերոսի կոչման:
Կենսագրական տվյալները՝ Վիկիպեդիայի