Aravot.am-ը գրում է. այսօր ԿԸՀ նիստում քննվեց Վարդգես Գասպարիի դիմում-բողոքն այն մասին, որ մայիսի 5-ի ավագանու ընտրությունների ժամանակ տեղամասերից պետք է հանվեն Սերժ Սարգսյանի եւ կաթողիկոսի նկարները, որն, ըստ նրա, բխում է ՀՀ ընտրական օրենսգրքի եւ միջազգային մի շարք դրույթներից: Գասպարին գտնում է, որ Սերժ Սարգսյանը «Հանրապետական» կուսակցության նախագահն է, հետեւաբար սխալ է, որ նրա նկարը լինի ընտրատեղամասերում, բացի այդ, դա հոգեբանական ճնշում է առաջացնում, ինչպես նաեւ անհավասար պայմաններ է առաջացնում կուսակցությունների համար: Մուկուչյանն էլ նշեց, որ մարդը ազատ է իր ընտրության մեջ, հետեւաբար նկարը խոչընդոտ չի կարող լինել: ԿԸՀ-ն մերժեց Վարդգես Գասպարիի դիմումը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ