Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնեն 26 տեղական հասարակական կազմակերպությունների շուրջ 6 600 դիտորդներ: Տեղական դիտորդների ավելի ստույգ թվին հնարավոր կլինի տեղեկանալ Կենտրանական ընտրական հանձնաժողովի կայքէջում հավատարմագրված ՀԿ-ների ցանկը հրապարակվելուց հետո: Այս մասին ԿԸՀ-ի ապրիլի 25-ի նիստում հայտնեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ հավելելով, որ հավատարմագրված են սահմանված ժամկետում՝ մինչև ապրիլի 25-ի ժամը 18-ը, իրենց հայտ ներկայացրած բոլոր ՀԿ-ները:
ԿԸՀ նախագահը տեղեկացրեց նաև, որ դիտորդական առաքելություն կիրականացնեն նաև Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի շուրջ երկու տասնյակ դիտորդներ:
Համեմատության համար նշենք, որ Երևանի ավագանու նախորդ՝ 2009թ.-ի մայիսի 30-ի ընտրություններին դիտորդական առաքելություն են իրականացրել ԿԸՀ-ում հավատարմադրված 29 տեղական ՀԿ-ների ներկայացուցիչներ, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 15 դիտորդներ:
Հեղինակ:
«Փաստինֆո»