«Բոլոր ընտրությունների ժամանակ բոլոր թաղապետերը և բոլոր քաղաքապետերը ակտիվորեն ներգրավվածությունն են ունեցել ընտրակեղծիքներում։ Լինեն նրանք լավ տղաներ, թե լավ հեղինակություն ունեցող մարդիկ, առավել ևս եթե նրանք Հանրապետական կուսակցության անդամներ են եղել»,-այսօր Նոր Նորքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը։ Այս մասին գրել է 168.am-ը։
«Մոռանալ այդ բանը և կատարել ընտրություն՝ լավ տղա, վատ տղա սկզբունքով, ներեցեք, մենք հայտնվելու ենք նույն վիճակում, ինչ փետրվարի 18-ին։ Եվ հանկարծ մենեջերները, ինչպես Հանրապետականն է ասում, դառնում են ընտրակեղծիքները համակարգողներ։
Հետևաբար՝ խնդիր առաջին. երբեք ձայն չտալ Հանրապետական կուսակցությանը»,- շեշտեց Ստեփան Սաֆարյանը՝ հիշեցնելով, որ 1998 թվականից ի վեր քաղաքը կառավարվում է Հանրապետական կուսակցության կողմից։
Շարունակելով՝ նա հիշեցրեց, որ քաղաքապետը չի ընտրվում ուղղակի, և վերջին չորս տարվա ընթացքում երեք քաղաքապետ է փոխվել։
«Այսինքն՝ նրանք ոչ թե հեռացվում են ժողովրդի կողմից, այլ Սերժ Սարգսյանի կողմից։
Հետևաբար խնդիր երկուս՝ չպետք է ձայն տալ Հանրապետական թեկնածուին։ Հետևաբար այդ պատճառով չպետք է նաև քվեարկել Հանրապետականի թեկնածուի օգտին»։