Նյու Ջերսի նահանգի ոստիկանությունը ձերբակալել է մի ամերկուհու, ով խարդախ ճանապարհով գումար էր վաստակում սեփական որդու հաշվին: Մայրը համոզել էր իր տղային, թե վերջինս տառապում է քաղցկեղով, և գումարներ էր հավաքում իբր հիվանդ տղայի բուժման համար. գրում է The Huffington Post-ը:
Այն հանգամանքը, որ դպրոցահասակ երեխան տառապում է ծանր չարորակ քաղցկեղով, շատ ծանր տպավորություն էր գործել երեխայի շրջապատի վրա, և ծանոթները սկսել էին գումար տրամադրել նրա բուժման համար: Տղայի հիվանդությանը հավատացել էր նույնիսկ երեխայի հայրը, նրա դասընկերները, ոսուցիչները և, որ ամենագլխավորն է, ինքը երեխան:
Ընդհանուր առմամբ՝ տարօրինակ մայրը հավաքել էր 3500 դոլար, մինչև որ գործով հետաքրքրվել էր ոստիկանությունը, որը պարզել էր, որ երեխայի բժշկական անալիզներն ապացուցում են, որ տղան միանգամայն առողջ է և կարիք չունի քիմիաթերապիա անցնելու:
Ապրիլի 25-ին կինը ձերբակալվել էր: Նրան մեղադրանք է ներկայացվել խարդախ ճանապարհով դրամ շորթելու և երեխայի հոգեկան առողջությունը վտանգի տակ դնելու համար: