Երևանի «Նաիրիտ» քիմիական գործարանն արդեն կատարել է աշխատակիցների 1 ամսվա աշխատավարձի փոխանցումը: Այդ մասին Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նաիրիտ» գործարանի լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանը: Վերջինս տեղեկացրեց նաև, որ աշխատակիցները կարող են այսօր, մոտավորապես՝ ժամը 18:00-ին, իրենց բանկային քարտերից գումարը ստանալ»,- ասաց Հարությունյանը:
Հիշեցնենք, որ երեկ բողոքի երթ էին անցկացնում «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները: Նրանք գործարանից շարժվեցին դեպի Կառավարության շենք՝ պահանջելով իրենց 1 տարվա աշխատավարձերը:
Բանակցությունների արդյունքում կառավարությունը խոստացել էր, որ այսօր աշխատակիցները կստանան մեկ ամսվա աշխատավարձը, իսկ ևս մեկ ամսվա աշխատավարձ նրանք կստանան մայիս ամսվա ընթացքում: