Shamshyan.com. «Եթե Ռուսաստանին թույլ տային իր զորքերը տեղակայել Ադրբեջանում, այդ դեպքում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը 100%-ոց լուծում կստանար Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»:

Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ռուս պաշտոնաթող գնդապետ, «Комсомольская правда» թերթի ռազմական վերլուծաբան Վիկտոր Բարանցևը:

Նրա խոսքերով, Ռուսաստանի կողմից Ադրբեջանի վրա դրված ռազմական ինքնաթիռների և զենքի վաճառքի արգելքը կապված է հայկական ֆակտորի հետ:

«Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի արգելքը համապատասխանում է իրականությանը: Սակայն մինչ այդ Ռուսաստանը Ադրբեջանին վաճառել է C-300 զենիթահրթիռային համալիրներ: Դա մեծ դժգոհություն է առաջացրել հայկական կողմում, որը միշտ է իր դժգոհությունը հայտնում Ռուսաստանին այդ առումով»,-հայտարարել է Բարանցևը:

Նրա խոսքերով, Երևանի և Բաքվի միջև պատերազմի վերսկսման հավանականություն բավականին մեծ է, քանի որ, կողմերը չեն ցանկանում հարցը լուծել ռուսական կողմի առաջարկած ուղիներով:

Բարանցևը հիշեցնրել է, որ Ռուսաստանը պայմանագիր է կնքել Հայաստանի հետ, ըստ որի պատերազմի վերսկսման դեպքում Ռուսաստանը կատարելու է Ռուսաստանի հավաքական անվտանգության պայմանագրի (ՀԱՊԿ) կազմակերպության շրջանակներում իր վրա վերցրած պարտավորությունները: