Shamshyan.com. Երեկ Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Գում Գափու թաղամասում գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտակայքում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է թուրքական թերթերից մեկը, զինված անձը պատարագի ժամանակ կրակ է բացել եկեղեցու մոտ:

Անհայտ անձը 7 անգամ կրակել է օդում, ապա՝ անհետացել դեպքի վայրից:

Բարեբախտաբար, միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել, սակայն կրակոցները պատարագի մասնակիցների մոտ մեծ խուճապ են առաջացրել:

Դեպքի վայր ժամանած թուրքական ոստիկանությունը եղեկեցու մոտակայքում հայտնաբերել է կրակված 7 փամփուշտների պարկուճները: Ոստիկանությունը շարունակում է հանցագործին հայտնաբերելու ուղղությամբ տարվող աշխատանքները: