Այսօր համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես էին ՃՈ աշխատակիցները, կանգնեցնելով մի ավտոմեքենա և չհասցնելով պայմանավորվել՝ ինչ մեղադրանք ներկայացնել վարորդին, հայտնվել խուճապային իրավիճակում:

ՀՀ ոստիկանությունից տեղեկացրեցին, որ միջադեպի առթիվ ՃՈ պետ Արսեն Գալստյանի կողմից նշանակվել է ծառայողական քննություն: