Henaran.am. Այսօր կառավարության նիստի օրակարգի լուսաբանումը սպառելուց հետո լրագրողները բավական երկար սպասում էին նորանշանակ նախարարներին, որոնց մի մասը կառավարությունից հեռացան ետնամուտքով, ոմանք էլ' գլխավոր մուտքով:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության գլխավոր մուտքից ելումուտ չի անում: Լրագրողներն անակնկալի եկան, երբ տեսան, որ աստիճաններով իրենց է մոտենում վարչապետը' կառավարության աշխատակազմի ղեկավար, ֆինանսների արդեն նախկին նախարար Վաչե Գաբրիելյանի հետ: Նրանք երկուսն էլ լայն ժպտում էին:

Դիտեք տեսանյութը:

Հիշեցնենք, որ այսօր նորանշանակ կառավարության առաջին նիստն էր, որին ներկա էր նախ նախագահ Սերժ Սարգսյանը: Կառավարության կազմում եղել են երեք փոփոխություն և ավելացել է ևս մեկ նախարարություն' կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, որը ԱԺ-ում օրենքի ընդունումից հետո գլխավորելու է Վաչե Գաբրիելյանը: