eMedia.am. ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նամակ է հղել Կենտրոնական բանկի նախագահ' Արթուր Ջավադյանին, հորդորելով նրան սառեցնել Արմավիրի և Արագածոտնի մարզերի կարկուտի հետևանքով տուժած գյուղացիների վարկերը: Նամակը՝ ստորև. «Հարգելի՛ պարոն Ջավադյան, Ինձ են դիմել Արմավիր և Արագածոտն մարզերի բազմաթիվ գյուղացիներ, որոնք հայտնում են, որ մայիսի 12-ին տեղացած առատ կարկուտի հետևանքով կարկտահարվել են մարզերի մի քանի հազար գյուղացիական տնտեսությունների կողմից մշակվող ցանքատարածություններն ու այգիները: Ընդ որում, ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետությունում դեռևս չկան կարկուտի դեմ պայքարելու բավարար չափով միջոցներ, ինչի հետևանքով կարկտահարությունը տարեկան մի քանի անգամ մեծ վնասներ է պատճառում գյուղացիական տնտեսություններին, հատկապես գարնանը, երբ կարկտահարվելուց հետո քիչ է հավանական, որ ծառերը տվյալ տարում նորից կծաղկեն և բերք կտան: Չունենալով ո՛չ բերք, ո՛չ էլ եկամտի որևէ այլ աղբյուր՝ այս գյուղացիները հայտնվել են անելանելի վիճակում, քանի որ նրանց հիմնական մասը վարկառու է և այժմ չի կարող անգամ ընտանիքի կարիքները հոգալ, առավել ևս մարել վարկը: Նրանցից շատերն արդեն իսկ որոշել են մեկնել արտերկիր աշխատելու: Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում եմ առևտրային բանկերի հետ քննարկել վերոհիշյալ գյուղացիական տնտեսություներին տրամադրված վարկերի սառեցման հարցը և հնարավորության դեպքում ժամանակ տրամադրել այդ վարկառուներին, որպեսզի նրանք կարողանան ոտքի կանգնել կրած վնասներից հետո և ապա շարունակեն վարկերի մարումը: Կանխավ շնորհակալություն համագործակցության համար»:
ԱԺ պատգամավորը կոչ է անում ԿԲ նախագահին սառեցնել կարկուտից տուժած քաղաքացիների վարկերը
0:48 - 16.Մայիս.2013
Աղբյուր՝
http://www.emedia.am/hy/1368635938
Առաջարկում ենք նաև
14/02/24 18:22
«Տեսեք՝ անձնագրային բաժինն ինչ է անում «բաստիոնի» քաղաքացիների հետ»․ Էդիկ Բաղդասարյան
14/08/23 11:50
Ողբերգական վթարի հետեւանքով տուժած 5 քաղաքացիների վիճակը ծանր է. նրանց կյանքին վտանգ է սպառնում
28/06/23 15:31
Նիկոլ Փաշինյանը Էրդողանի հետ քննարկել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը
27/02/23 09:35
ՊՆ նախկին շենքի բնակիչները շարունակում են անօթևան մնալ․ դիմել եմ ՊԵԿ-ին, ՆԳՆ-ին, սոցապնախարարին
12/01/22 11:59
«18, 19 տարեկան երեխեքը չպետք է առաջնագծում լինեն». ՔՊ-ական նախկին պատգամավորը կոչ է անում ցույցեր կազմակերպել
05/01/22 14:17
Ալմա֊Աթայում բախումների արդյունքում տուժած քաղաքացիների թիվը հասել է 190-ի (լուսանկարներ, տեսանյութ)
05/01/22 12:21
Ալմա֊Աթայում բախումների արդյունքում տուժած քաղաքացիների թիվը հասել է 190-ի (լուսանկարներ, տեսանյութ)
15/12/21 10:00
ՄԱԿ-ը կոչ է անում ԱՄՆ-ին չեղարկել կամ սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները՝ միջուկային համաձայնագրի շրջանակներում
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան