ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը չի կարող օբյեկտիվ գնահատական տալ իր ղեկավարած նախորդ կառավարության գործունեությանը: Այս մասին Ազգային ժողովի մայիսի 20-ի նիստում հայտարարեց նա՝ ի պատասխան ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հարցի:
«Օբյեկտիվ գնահատականը տալիս է ՀՀ քաղաքացին՝ ընտրությունների միջոցով, մեր արածի ու չարածի համար»,- ընդգծեց վարչապետը:
«Խոսել ընտրության արդյունքների մասին առնվազն ծիծաղելի է, այսինքն՝ այնպես չէ, որ մեր ժողովուրդը քվեարկությամբ ձեզ տվեց վստահության քվե: Եթե այդպես է, ուրեմն մեր ժողովուրդը փաստորեն մազոխիստ է դառնում, ըստ ձեր ձևակերպման, ինչքան իրեն աղքատացնում եք, այնքան շատ է վստահում ձեզ»,-արձագանքեց դաշնակցական պատգամավորը:
Հեղինակ:
«Փաստինֆո»