Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Lurer.com-ը, այսօր ԱԺ-ի շենքի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել մի խումբ ակտիվիստներ՝ կապված գազի թանկացման հետ:
Ակցիայի ընթացքում մասնակիցները հեգնանքով էին վերաբերվում գազի թանկացման վերաբերյալ որոշմանը, ավելին՝ նրանք սկսեցին ծաղրել կառավարությանը և Ազգային ժողովին:
Ակտիվիստներն ակցիայի ընթացքում ստորագրահավաք կազմակեպեցին՝ «Պահանջում ենք հացի, օդի, ջրի թանկացում» վերտառությամբ:
Ստորագրահավաքին մասնակցելու կոչ էին անում անցորդներին, որոնցից շատերը միացան նախաձեռնությանը, իհարկե, հասկանալով, որ պահանջի հիմքում ծաղրն է:
Ստորագրահավաքը կազմակերպողները հայտարարեցին, որ դրանք անպայման կուղարկեն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ նշելով, որ մեր հասարակությունը վճարունակ է և պատրաստ է դիմակայել անգամ հացի, օդի և ջրի թանկացմանը: