Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում արդեն 5-րդ օրն է՝ շարունակվում են ցուցարարների զանգվածային անկարգությունները: Ակցիայի մասնակիցները հրդեհել են Ստոկհոլմի 2 դպրոցները, ոստիկանական բաժանմունքը, ինչպես նաև՝ նվազագույնը 9 մեքենա. տեղեկացնում է AFP-ն:
Ոստիկանները ձերբակալել են մասնակցիներից 8 առավել ակտիվներին: Զոհերի և վիրավորների մասին ոչ մի տեղեկություն չկա:
Անկարգությունները ծայր էին առել կիրակի երեկոյան: Շուրջ 60 երիտասարդներ այրում էին մեքենաները և քարեր նետում ոստիկանության ուղղությամբ: Անկարգությունների պատճառը մեկշաբաթյա վաղեմության միջադեպն էր, երբ ոստիկանությունը կրակ էր արձակել 69-ամյա տղամարդու վրա և սպանել նրան:
Ակցիայի մասնակիցները ոստիկաններին մեղադրում են ծայրահեղ դաժանության մեջ և պահանջում անկախ հետաքննություն տանել տղամարդու մահվան գործով: