«Մարդիկ կան, որոնց վիրավորանքը մեղրի պես բան է: Հետո ես մի անգամ ասել եմ'բանականության առումով փոքր եղբայրների վրա չեն նեղանում և չեն ջղայնանում»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով երեկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հնչեցրած տեսակետին' ընդդիմության վերաբերյալ:
«Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում կա մի զրո, որը հունից հանում է Հայաստանի վարչապետին, մեծամասնության խմբակցության ղեկավարին. մի զրո կա, որի մասին ամբողջ պետական, իշխանական պրոպագանդան օր ու գիշեր խոսում է: Մի զրո կա, որը կարողանում է ժողովրդին ճշմարտությունը հասցնել, ու չգիտես ինչու, այդ մարդիկ միայն խոսում են այդ զրոյի մասին, շատ հղոր զրո է», -ասաց Զուրաբյանը:
Վերջինս, պատասխանելով այն հարցին, թե ինչպես Գալուստ Սահակյանը կմնա պատմության մեջ, ասաց. «Տափակ շուլուխներով, ինչո՞վ պետք է մնա: Չեմ էլ կարծում, որ մնա»: