Թուրքիայից էժան լոլիկ է ներկրվում, որը մաքսային փաստաթղթերով չի ձևակերպվում: Այս մասին երեկ ԱԺ-ում կարկտահարության վնասներին նվիրված լսումների ժամանակ հայտարարել է պատգամավոր Մուրադ Մուրադյանը:
Թերթը, հղում անելով News.am կայքին, նշում է, որ բարձրացված հարցի կապակցությամբ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը պատասխանել է, թե Թուրքիայից լոլիկ չի մտնում Հայաստան:
Սակայն Մ.Մուրադյանը պնդել է իր ասածը և առաջարկել, որ գյուղնախարարությունը հետաքննի հարցը:
Ի պատասխան' գյուղնախարարն ասել է. «Դուք պատգամավոր եք, դուք էլ պարզեք»: