Այսօր՝ մայիսի 25-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Ոստիկանության Վանաձորի բաժնի աշխատակիցների, ինչպես նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում քիչ առաջ Վանաձորի ոստիկանություն է մեղայականով ներկայացել Վանաձոր քաղաքի բնակիչ Տիգրան Մելիքյանը: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տ. Մելիքյանը աշխատում է ՀՀ Բնապահպանության նախարարության բնապահպանության պահպանության տեսուչ: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քր. Օր-ի 104 հոդվածի (դիտավորյալ սպանություն): Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը: