Վերջերս ակտիվ խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը նեղ շրջանակներում հայտարարել է, որ պատրաստվում է լրատվական կայք բացել իր մասին վատ բան գրողներին «տոպկելու համար»:
Slaq.am-ը պատգամավորից հետաքրքրվեց, թե որքանո՞վ է այդ տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը: Մեզ հետ զրույցում Սամվել Ալեքսանյանը հերքեց սեփական լրատվական կայք հիմնելու մասին լուրերը: Նա նշեց, որ ակտիվ հետևում է հայաստանյան լրատվամիջոցներին ու իր մասին հրապարակվող լուրերին: Ըստ Ալեքսանյանի' ինքը թեպետ շատ լուրերի հետ համաձայն չէ, քանի որ դրանցից շատերը չեն համապատասխանում իրականությանը, սակայն իրեն դուր է գալիս այն փաստը, որ Հայաստանում լրատվական ոլորտը զարգացում է ապրում' դրա հետ մեկտեղ նաև զարգանում է խոսքի ազատության մակարդակը:
Սամվել Ալեքսանյանի խոսքերով' ինքը շատ է կարևորում լրատվամիջոցների դերը և շատ է հարգում դրանց ներկայացուցիչներին: