Ուելսի արքայազն Չարլզը կդառնա թագավորական ընտանիքի առաջին անդամը, ով մասնավոր այցելությամբ մայիսի 28-30-ը կժամանի Հայաստան. գրում է ՀՀ-ում Բեծ Բրիտանիայի դեսպանատան մամլո ծառայությունը:

Արքայազն Չարլզը Հայաստան կայցելի «Երևան, իմ սեր» բարեգործական ֆոնդի հյուրի կարգավիճակում: Արքայազնը և ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Արմեն Սարգսյանը Երևանում ֆոնդի շրջանակներում կիրականացնեն բարեգործական ծրագրեր:

Արքայազն Չարզլն իր այցելության շրջանակներում կայցելի հնագույն ձեռագրերի պահոց Մատենադարան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ինչպես նաև ներկա կգտնվի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում կազմակերպվող միջոցառմանը: