Մոսկվան սպասում է թուրք-սիրիական սահմանում ձերբակալված զինյալների մոտ «զարին» տեսակի թունավոր գազ հայտնաբերելու վերաբերյալ թուրքական իշխանությունների բացատրությանը: Այդ մասին հաղորդում է «INTERFAX»-ը:

«Մենք սպասում ենք, որ թուրք գործընկերները օպերատիվ և ամբողջ ծավալով կտրամադրեն տեղեկատվություն այն մասին, թե ինչպիսի եզրակացության են իրենք եկել»,-հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր կայացած մամլո ասուլիսում:

Լավրովն ընդգծել է, որ «գործընթացը չափազանց լուրջ է, որպեսզի նրանք, ովքեր անընդհատ խոսում են քիմիական զենքի հիմնախնդրի մասին, շարունակեն դրա շուրջ ինչ-որ խաղեր խաղալ»:

«Անհրաժեշտ է հետաքննել բոլոր այն դեպքերը, որոնք կապ ունեն այսպիսի վիճակների հետ»,-ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը: