Shamshyan.com. Այսօր՝ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ: Ինչպես Գորիսից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 1 հոգի մահացել է , իսկ 2 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ըստ ֆոտոլրագրողի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության X զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունքի մարզպետ Ս. Խաչատրյանի ազգականն է և թիկնապահը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի և որսորդական հրացանից: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Գորիս են ժամանել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերները, ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննչական խումբը, ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները՝ վարչության պետ Լորիկ Սաֆարյանի գլխավորությամբ: Գորիս են ժամանել ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Հունանյանը, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Արամ Զաքարյանը, նույն վարչության պետի տեղակալ Սամվել Ասատրյանը: Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ նշանակության ջոկատի (6-րդ վարչության սպեց նազ) աշխատակիցները: --- Ժամը՝ 07:48 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ վիրավորներին Գորիսի բժշկակակն կենտրոնից ոստիկանության քրեկան հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերների ուղղեկցությամբ շտապ օգնության մեքենաներով տեղափոխեցին Երևան: Գ. Շամշյանը հայտնում է, որ հանցագործությունը բացահայտված է: Ըստ ֆոտոլրագրողի՝ կրակոցներից առաջ Ավո Բուդաղյանը Գորիսում հայտնի Սդղի լճում «կեր ու խումի» է եղել», որին ի դեպ ներկա է եղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ինչից հետո քաղաքապետի թեկնածուն զանգահարել է եղբորը և չգիտես մտքներով ինչ է անցել, եղբոր հետ «կոկոները տաքացրած» և զինված այցելել են մարզպետ Ս. Խաչատրյանի տուն և առանց խոսք ու զրիցի՝ հայհոյանքներ տալով, կրակոցներ արձակել, ինչի արդյունքում մարզպետի մորաքրոջ թոռը հրազենային վնասվածք է ստացել, իսկ քաղաքապետի թեկնածուն և նրա եղբայրը, չտիրապետելով իրենց, շարունակել են անկանոն կրակոցներ արձակելը, ինչի արդյունքում էլ եղբայրը մահացել է, իսկ ՊՆ սպան հրազենային վնասվածք է ստացել: Այդ պահին տանն են եղել նաև մարզպետի հարազատներից, ովքեր բարեբախտաբար չեն տուժել: Գորիսեցիները ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրանք քավոր սանիկներ են: Դեպքի վայրում հայտնաբերվել են հանցագործության գործիք հրազենները, ինչպես նաև մի քանի ավտոմեքենաներ: Տարեց գորիսեցիները ֆոտոլրագրողի հետ զրույցում պատմում էին, որ եղբայրների կողմից սա առաջին դեպքը չի և երբ նրանց «կոկոները տաքացած» է լինում, հրազեններով սկսում են «գյումրվա տրնգի պարել»: Գորիսեցիները ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրանք քավոր սանիկներ են: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ մարզպետ Ս. Խաչատրյանի հարևանի տեսախցիկները ֆիքսել են այդ ամենը և այդ կադրերը կօգնի քննչական մարմնին: Դեպքի վայրում հայտնաբերվել են հանցագործության գործիք հրազենները, ինչպես նաև մի քանի ավտոմեքենաներ: Ըստ տեղեկությունների՝ փաստի առթիվ քննությունը հնարավոր է վարի Հատուկ քննչական ծառայությունը կամ ՊՆ քննչական ծառայությունը:
Առաջարկում ենք նաև
12/04/22 16:59
Գորիսում աղմկահարույց սպանության գործով կասկածյալը ներկայացել է մարզային քննչական վարչություն
20/05/15 20:22
Կրակել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ. ոստիկանության արձագանքը
18/11/14 10:46
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շնորհավորանքը` ուսանողների միջազգային օրվա առթիվ
06/09/14 23:03
Գերեվարվել է Ադրբեջանի քաղաքացի, Սուրեն Խաչատրյանը ՝ Սյունիքի մարզպետ, հրադադար՝ Ուկրաինայում. օրվա ամփոփում
06/09/14 15:34
Սուրեն Խաչատրյանը իր՝ Սյունիքի մարզպետ նշանակվելու մասին
23/08/13 00:00
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի գործով կատարվեց լրացուցիչ փորձաքննություն
25/01/13 13:37
Սյունիքի մարզպետը հայտարարագրել է միայն աշխատավարձը
12/01/13 14:39
Ինչու են Սուրեն Խաչատրյանին «Լիցկա» ասում
Ամենադիտված
Լրահոս
08:53
«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ
08:48
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
08:31
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում
23:17
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով
23:00
Փաշինյանը ՔՊ նախաձեռնող խմբի նիստին հանդես է եկել սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով
20:20
10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար
18:22
Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ)
16:24
Ադրբեջանից կներկրվի գազը, Թուրքմենստանից, թե Եգիպտոսից, միևնույն է՝ երկրի ներսում սակագնային քաղաքականություն թելադրողը հենց «Գազպրոմն» է լինելու․ Դավ...
14:00
Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողությամբ` ՌԴ սահմանապահներով. Ալիև
13:20
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
11:55
Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան
09:53
«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. ...
09:20
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
09:10
«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»
08:35
Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»
23:35
Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում