ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը քիչ առաջ հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասվում է, որ վերջինս որոշել է թողնել մարզպետի իր լիազորությունները մինչև նախաքննության ավարտը և արդեն իր վերադաս մարմնից ստացել է թույլտվություն: «Այս պահից սկսած ես այլևս չեմ կատարում Սյունիքի մարզպետի պարտականությունները», նշում է հայտարարության մեջ: «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը նշեց, որ այս պահի դրությամբ Սյունիքի մարզպետի կողմից լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմում չի ստացվել: