Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հունիսի 1-ին, ժամը 01.10-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Արթիկ քաղաքի Լմբատ 1-ին թաղամասի 36 շենքի բնակարաններից մեկում հանկարծամահ է եղել տանտիրուհին՝ ՌԴ քաղաքացի, 1986 թ. ծնված Ցողիկ Այվազյանը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել էր, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, բնակարանում, խանդի հողի վրա ծագած վիճաբանության ժամանակ, Ցողիկ Այվազյանին խեղդամահ էր արել ամուսինը' 1976 թ. ծնված Արտյոմ Ղ.-ն:
Ոստիկանության տարածած տեսանյութը ներկայացնում ենք ստորև.