Բրյուսելում այսօր ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների մակարդակով տեղի ունեցած հանդիպման ժամանակ դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն մեծ ուշադրությամբ է հետևում Վրաստանում ընթացող ներքին քաղաքական զարգացումներին. փոխանցում է РИА Новости-ն:

Ռասմուսենի խոսքերով' ՆԱՏՕ-ն կոչ է անում Վրաստանին պահպանել իրավական պետության նորմերը և հարգել մարդու իրավունքերն ու ազգային փոքրամասնությունների ազատությունները, դաշինքը նաև հույս է հայտնել, որ հոկտեմբերին սպասվելի նախագահական ընտրությունները Վրաստանում տեղի կունենան ազատ և թափանցիկ:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պաշտպանել է Վրաստանի սուվերենության և միջազգայնորեն ընդունված շրջանակներում տարածքային ամբողջականության պահպանման գաղափարը:

Ռասմուսենը նաև հերթական անգամ հաստատել է, որ Վրաստանը մի օր անպայման ՆԱՏՕ-ի անդամ է դառնալու: