Հյուսիսային և Հարավային Կորեաների ներկայացուցիչներն այսօր աշխատանքային մակարդակով ընթացած բանակցությունների ընթացքում պայմանավորվել են հունիսի 12-ին հանդիպում անցկացնել արտգործնախարարների մակարդակով։ Այս մասին հայտնում է «Ռենհալ» գործակալությունը:

«Կողմերը փոխըմբռնում են ցուցաբերել նախարարական մակարդակով հանդիպում կազմակերպելու հարցում»,–առավոտյան կայացած բանակցությունների ավարտին ասել է Հարավային Կորեայի ներկայացուցիչ Կիմ Հեն Սոկը: Նա հավելել է, որ հանդիպումն ընթացել է խաղաղ մթնոլորտում: