ԳԱԼԱ. Սիրիայի ընդդիմության կողմից մարտնչող զինյալները կիրակի օրը Հալեպում ծնողների աչքի առաջ սպանել են 15-ամյա տղայի' նրան մեղադրելով աստվածանարգության մեջ: Այս մասին հայտարարել է ապստամբներին աջակցող «Սիրիայում մարդու իրավունքների հարգմանը հետևող խումբը»:
Համաձայն հաղորդված տեղեկության' երեխայի մահապատիժն իրականացրել են «Ջեբհատ ան-նուսրա» կազմակերպության զինյալները, ովքեր կրոնական ծայրահեղականներ են: Հաշվեհարդարի զոհն է դարձել 15-ամյա Մուհամմեդ Կատաան, ով սուրճ է վաճառել Հալեպի փողոցներից մեկում: Իբրև թե մի քանի օր առաջ փողոցային վեճի ժամանակ երեխան ասել է. «Եթե նույնիսկ Մուհամմեդն իջնի երկնքից, ես, միևնույն է, հավատացյալ չեմ դառնա»:
Զինյալները գնդակահարել են տղային' չնայած երեխայի մայրը նրանց հավատացնում էր, որ տղան մասնակցել է հակակառավարական ցույցերին:
Տաթև Ֆռանգյան