HayNews.am. «Ֆեյսբուք» սոցիալան ցանցում Türk Polisi («Թուրքական ոստիկանություն») անվամբ էջը սկսել է թիրախավորել հայերին և Հայոց ցեղասպանությունը ճանաչող թուրքերին:
Շուրջ 40 հազար մարդու կողմից դիտվող էջում նյութ է հրատարակվել, որում փորձում են ցույց տալ, թե «Թուրքիայի հակակառավարական ցույցերի հետևանքներն ինչպիսին են և ովքեր են կանգնած դրա հետևում»:
Ֆեյսբուքյան էջում տեղ գտած գրությունն ունի «Թաքսիմի իրական դեմքը» վերնագիրը: Գրառման մեջ նշվում է, որ Թուրքիայի Հեղափոխական սոցիալիստական աշխատավորական կուսակցության անդամները Ստամբուլի փողոցը Հրանտ Դինք են անվանում, Թուրքիային անվանում են մարդասպան և Հայոց ցեղասպանությունն իրականացնող:
Նյութին կից ներկայացվում է տեսանյութ, որտեղ թուրք սոցիալիստները թուրքական պետությունն անվանում են մարդասպան: Գրառումն արդեն արձագանք է գտել ազգայնական շրջանակներում և հազարավորների կողմից տարածվել: