Ոստիկանությունը փնտրում է այսօր ՌԴ Յարոսլավլ քաղաքի Տուտաևսկի մայրուղում գտնվող «ՌԻՕ» առևտրի և ժամանցի կենտրոնում հրազենից կրակ բացած տղամարդուն:
ՆԳՆ տարածաշրջանային վարչության մամլո ծառայության պետ Ալեքսանդր Շիխանովը «twitter»-ում գրել է, որ կրակոցների համար պատճառ է հանդիսացել երկու տղամարդու միջև սկսված վիճաբանությունը:
Արդյունքում նրանցից մեկը սպանվել է, իսկ մյուսին փնտրում է ոստիկանությունը, հաղորդում է «INTERFAX»: