ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը կարևորություն է տալիս արդյունավետ, այլ ոչ' շքեղ հանգստին: Slaq.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ եթե մեկնի հանգստի' ապա միայն կնոջ և որդիների հետ:

Ե՞րբ եք պատրաստվում հանգստի մեկնել և որտե՞ղ:

Թե երբ ու որտեղ կհանգստանամ, դա ինձ համար էական նշանակություն չունի, քանի որ ես առաջնային կարևորություն եմ տալիս արդյունավետ, այլ ոչ' շքեղ հանգստին:

Ու՞մ հետ եք պատրաստվում հանգստանալ:

Քանի որ աշխատանքային ծանրաբեռնվածության արդյունքում ընտանիքիս շատ ժամանակ չեմ կարողանում տրամադրել, եթե գնամ հանգստանալու միայն ու միայն ինձ կուղեկցեն կինս ու որդիներս:

Որքա՞ն գումար եք նախատեսել հանգստի համար:

Այնքան, որքան որ ծախսում է յուրաքանչյուր մարդ, որպեսզի հանգստանա, այլ ոչ' հակառակը, հետո անհանգստանա:

Ինչպիսի՞ հանգիստ եք նախընտրում' ակտի՞վ, թե՞ պասիվ:

Ես ակտիվ աշխատում եմ, պասիվ' հանգստանում:

Նախորդ տարի որտե՞ղ եք հանգստացել և ի՞նչն է ավելի շատ տպավորվել:

Նախորդ տարի' աշխատանքային զբաղվածության պատճառով, հանգստին չեմ կարողացել շատ ժամանակ հատկացնել և հանգստացել եմ ամառանոցում:

Նախընտրում եք հանգստանալ Հայաստանու՞մ, թե՞ արտերկրում:

Կարծում եմ, որ Հայաստանը այնքան գեղեցիկ և գողտրիկ տեսարաններով լի երկիր է, որ եթե ամբողջ կյանքում հանգստի համար ընտրես Հայաստանը, միևնույն է, կլինեն և կմնան վայրեր, որտեղ եղած չես լինի, բայց օտար երկրներ ու մշակույթ բացահայտելն էլ ունի բազում հետաքրքիր և հիշվող պահեր:

Թեև միտում կա, որ Հայաստանը ժամանակի ընթացքում դառնում է տուրիստական երկիր, սակայն փաստ է, որ Հայաստանում հանգստանալը թանկ արժե: Արդյո՞ք Դուք Ձեր սեփական մաշկի վրա զգացել եք դա:

Ներկայիս պայմաններում կան բազում առաջարկներ, որոնք թույլ են տալիս հանգիստը կազմակերպել' հաշվի առնելով մարդկանց ֆինանսական հնարավորությունները, բայց միևնույն ժամանակ՝ ցանկալի է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար մեր երկրում հանգստանալը լինի մատչելի: