Բաշկիրիայի Ուֆա քաղաքից վերադառնալով Մոսկվայի իր բնակարան՝ այսօր 42-ամյա ամուսինը, դաժան ծեծի ենթարկելով, սպանել է կնոջը:
Ինչպես հաղորդում է «Life News»-ը, տղամարդու համար բարկության պատճառ է հանդիսացել այն, որ կինն, ըստ նրա, նորմալ հաշվետվություն չի տվել, թե ինչպես է ծախսել ամուսնու կողմից իրեն հատկացված գումարը:
Նա կնոջը՝ Նատալյա Մարկինային իրենց 8-ամյա և 9-ամյա որդիների ներկայությամբ այնքան է ձեռքերով ու ոտքերով հարվածել, որ ստացած վնասվածքներից կինը տեղում մահացել է:
Ի դեպ, մարդասպան դարձած Ռադիկ Շայմսուտդինովի այդ արարքի ականատեսն է եղել նաև նրա մայրը:
Այս պահին քննիչները հարցաքննում են Մոսկվայի հարավային թաղամասերից մեկում տեղի ունեցած այդ ողբերգության վկաներին: Միաժամանակ իրենց մոր նկատմամբ հաշվեհարդարի ականատեսը դարձած երեխաներին ցուցաբերվում է հոգեբանական օգնություն: