«Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնությունը (ք․ Գորիս) խիստ մտահոգված է շրջանառվող տեղեկություններով, որ Սյունիքի մարզպետի պաշտոնակատար նշանակված Արա Դոլունցն առաջիկայում կարող է նշանակվել մարզպետ: Եթե դա տեղի ունենա, ապա կարելի է արձանագրել, որ Դոլունցը ենթակա է լինելու ոչ թե Սյունիքի ժողովրդին և ՀՀ կառավարությանը, այլ հանդիսանալու է Սուրիկ Խաչատրյանի անձնական մարզպետը:
Այսօր պատմական հնարավորություն է ստեղծվել թոթափել Սյունիքը Լիսկայի չարաբաստիկ ազդեցությունից, և Սերժ Սարգսյանը պետք է օգտագործի այն: Սյունիքին հարկավոր է չպղծված մարզպետ, իսկ անձամբ Լիսկայի և նրա «մանկլավիկների» միջև էական տարբերություն չկա:
Հորդորում ենք Սերժ Սարգսյանին Սյունիքի մարզպետի թեկնածուի ընտրության ժամանակ որպես չափորոշիչ ընդունել տխրահռչակ Սուրիկ Խաչատրյանի ստեղծած հանցավոր համակարգի հետ որևէ առնչություն չունենալը:
«Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնություն
ք․ Գորիս, 12.06.2013թ․