Մոսկվայում 14-ամյա դպրոցական աղջիկը ծնողների հետ վիճելուց հետո որոշել է ինքնասպան լինել և ցած է թռել 6-րդ հարկի իրենց պատուհանից:
Դեպքը պատահել է Մոսկվայի Հարավային Բուտով թաղամասում, հունիսի 10-ի երեկոյան:
«Դպրոցական Աննա Բ.-ն, ծնված 1999թ.-ին, ցած է թռել Ադմիրալ Ուշակովի թիվ 5 հասցեի 6-րդ հարկում գտնվող բնակարանից և ընկել երեք հարկ ներքևում գտնվող պատշգամբի ծածկի վրա: Ծանր վնասվածքներ ստացած երեխան տեղափոխվել է մայրաքաղաքի թիվ 9 կլինիկական հիվանդանոց»,- «Life News»-ին հաղորդել են ոստիկանության աղբյուրները:
Ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանության պատճառ է հանդիսացել ընտանեկան վեճը: Աննայի ծնողներն արգելել են, որ նա հանդիպի իր ընկերոջը:
Հիվանդանոցից հայտնել են, որ աղջկա կյանքին ոչինչ չի սպառնում, թեև նա ստացել է գլխի լուրջ վնասվածք: