«ՎՊ-ի բացահայտումները բարկացրել են անգամ ՀՀԿ պատգամավորներին: ՎՊ-ի բացահայտումները արդեն որևէ մեկին չեն զարմացնում, բայց այսօր կատարվեց անսպասելին…
ՎՊ-ի բացահայտումների մասին զեկույցը, հատկապես դրա խելամտորեն բեմականացված մասը (երբ ՎՊ նախագահը ԱԺ էր եկել մալուխը ձեռքին, որի գինը փաստաթղթերում գրվել էր իրական գնից մոտ 10 անգամ ավել) հունից հանեցին անգամ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, որը ելույթից հետո սկսեց խոսել “բյուջեն լափողների” մասին:
Բյուջեն լափողներ միշտ էլ եղել են և Հովիկ Աբրահամյանի մասին սա նորություն չէ բնականաբար: Սակայն, այս անգամ թերևս ամեն ինչ ասվեց շատ անթաքույց ձևով կամ ասվեց ավելին քան պետք էր ասել կամ կարելի էր ասել:
Այժմ հարց է առաջանում
Հանրապետական պատգամավորները իսկապես տեղյակ չէին,թե ինչ մասշտաբների է ՀՀ-ում հասել “Բյուջեի Լափումը», և իսկապես անկեղծորեն զայրացած էին, թե այսօրվանից սկսված խաղարկվում է “Դեպի ապահով Հայաստան” իշխանական սցենարը, որում “տեղ չունեն բյուջեն լափող” չինովնիկները և որի հիմնական գաղափարը' “Պետության թշվառ վիճակի մեղավորը բյուջեն լափող չինովնիկն է” ներկայացումը պետք է լինի:
Միանշանակ դժվար է անկեղծորեն հավատալ, որ ՀՀԿ-ական պատգամավորները չգիտեն, թե ինչ է կատարվում յուրային նախարարություններում, ԾԻԳ-երում և ՊՈԱԿ-ներում, որոնցից շատերում հենց իրենց ընկերներն են, սանիկները, ողբորդիները կամ նույնիսկ որդիները:
Զայրացեք պարոնայք, զայրացեք.. բայց հետո այդ զայրույթը մի խեղդեք նույն այդ «բյուջեն լափողներ չինովնիկների” հետ նույն սեղանի շուրջ տարբեր խնջույքներում: Հայաստանի վիճակը իրոք օրհասական է:
Հ.Գ. վերջում մի հավելում: Բոլոր այդ բացահայտումները, որոնց չպետք է հետևեն համապատասխան պատիժներ, ընդամենը ֆարս են, ոչ ավել»,- գրառումը «Իրատես դիտորդ» ֆեյսբուքյան էջից: