«Ես մի մոտեցում ունեմ. վերջերս մի տեսակ վարչապետին ցանկանում են դարձնել քավության նոխազ: Նույնիսկ երեկվանից սկսած' ինձ մոտ զգացողություն է ակտիվանում' պաշտպանելու վարչապետին մի պարզ պատճառով, որ ինքը չէ մեղավորը. սա կատարվում է մեկ մարդու կամքով, թելադրանքով, համաձայնությամբ», - այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Վերջինս անդրադարձավ նաև Վերահսկիչ պալատի զեկույցին. «Համակարգն է այսպես. այդ մարդիկ չեն կարող անել այլ կերպ, քան արել են: Հավատացնում եմ ձեզ, որ բոլոր բանագավառներում աշխատելու համար հարկավոր է կեղծել. որ չկեղծես այդ կաշառքները, ո՞նց ես տալու, եթե չկեղծես, ինչպես ես մենաշնորհների դեմ պայքարելու քո ապրանքն իրացնելու համար, եթե գաջ բերում ես, մարգարին ձևակերպում, կամ բանան բերում ես, դամաշնիկ ես ձևակերպում, այդ լուծումի տակից դուրս պետք է գաս», - ասաց Մանուկյանը: