Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Դավիթ Դավթյանի դեմ հարուցված քրեական գործը:
Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Դավիթ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Էքստազի կարաոկե ակումբում Մարինե Բալաբեկյանի, վերջինիս քրոջ և ընկերուհիների հետ պարելու պատճառով վիճաբանության մեջ է մտել Վրույր Մխիթարյանի հետ, որից պարզաբանումներ պահանջելու նպատակով դուրս է հրավիրել նրան ու շարունակվող վիճաբանության ժամանակ իր մոտ գտնվող ծակող-կտրող գործիքով դիտավորությամբ հարվածել է Վրույր Մխիթարյանի կրծքավանդակին՝ վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս։
Գործով մեղադրյալ Դավիթի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: