lragir.amԱմերիկայի Միացյալ Նահանգների նախագահի երդման արարողությունը 224 տարվա պատմություն և հարուստ ավանդություն ունի: Տարիների ընթացքում որոշ ավանդույթներ ավելացել են, որոշները'մոռացության մատնվել, ինչպես օրինակ երդման արարողությունից հետո ներկաների ձեռքը սեղմելու ավանդությունը, որը պատմության գիրկն անցավ այն բանից հետո, երբ Աբրահամ Լինքոլնը մոտ վեց հազար մարդու ձեռք սեղմելուց հետո որոշ ժամանակ ուղղակի ի վիճակի չի եղել շարժվել: Միգուցե այդ ժամանակ ԱՄՆ նախագահ ընտրվեր մեկ այլ քաղաքական գործիչ և նույնիսկ տաս հազար մարդու ձեռք սեղմելուց հետո էլ իրեն առույգ զգար և այդ ավանդությունը շարունակվեր, սակայն Աբրահամ Լինքոլնի հետ կատարվածը առիթ հանդիսացավ, որպեսզի նրան հաջորդող ԱՄՆ նախագահներն այլևս այդ "ռիսկին" չդիմեն:
Հայաստանի Հանրապետության նախագահի երդմնակալության արարողությունը համեմատաբար ավելի կարճ ժամանակվա պատմություն ունի, և եղած ավանդություններից ամենաուշագրավը 7-րդ դարի Վեհամոր Ավետարանի վրա երդվելու ավանդությունն է, որը սկիզբ է առել 1991 թվականի նոյեմբերի 11-ից: Դժվար է ասել, թե ինչու՞ հենց այդ Ավետարանը ընտրվեց երդմնակալության համար և ոչ թե որևէ ամբողջական Աստվածաշունչ Մատյան' Հին ու Նոր Կտակարաններով հանդերձ, սակայն մի բան հասկանալի է, որ նորանկախ Հայաստանի նորընտիր առաջին նախագահը պետք է երդվեր ազգի համար սրբություն համարվող որևէ Օրենքի վրա, իսկ քանի որ այդ օրերին Հայաստանի մայր օրենքը' Սահմանադրությունը դեռ պատրաստ չէր' Ավետարանը նույնպես արդարացիորեն Օրենք համարելով' ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երդվեց' աջը Ավետարանին դրած, այդպիսով Վեհամոր Ավետարանը դարձնելով նաև նորանկախ Հայաստանի պետական խորհրդանիշ:
ՀՀ Սահմանադրությունը ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին, ըստ որի' Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Սահմանադրության ընդունվելուց հետո նախագահի երդման արարողությունն իրականանում էր ընտրված նախագահի աջը Սահմանադրության մայր օրինակի և Վեհամոր Ավետարանի վրա դրված' կամա թե ակամա Ավետարանն ու երկրի Սահմանադրությունն իրար հավասարեցնելով: Սահմանադրության բացակայության պարագայում եթե հասկանալի էր Ավետարանի վրա երդվելը, ապա նրա առկայության պարագայում, կարծում եմ, հարկ է վերանայել երդման արարողությանը Ավետարանի "մասնակցության" ավանդությունը:
Եթե անկեղծ լինենք, ապա պետք է խոստովանենք, որ ՀՀ նախագահի պաշտոնամուտի արարողությունները տոնական մթնոլորտում են անցել հատկապես 1991 թվականին: Երդմնակալության արարողությունը, իհարկե, գեղեցիկ ավանդություն է, այն մեկ անգամ ևս ժողովրդին տոնական տրամադրություն է պարգևում, սակայն ավելորդ է ամեն անգամ մոտ 1400 տարի առաջ աղոթքներով ու արցունքներով գրված Ավետարանը իր "ծանր տեղից թեթևացնել", մանավանդ, որ նույն Ավետարանը արգելում է ընդհարապես երդվելը և հորդորում է պարզապես ազնիվ լինել և տեր լինել տրված խոստումներին. "Մի' երդվեք ընդհանրապես, այլ ձեր խոսքը լինի' այոն' այո, և ոչը' ոչ, որովհետև դրանից ավելին չարից է" (Մատթ. Ե 34:37):
Հասկանալի և ընդունելի է, որ Ավետարանի առկայությունը նախագահի երդման ժամանակ ընդգծում է մեր քրիստոնյա ազգ լինելու հանգամանքը, սակայն նույն այդ փաստը կարելի է ընդգծել նաև երդման արարողությունից առաջ կամ հետո որևէ եկեղեցի հաճախելու և համատեղ աղոթելու գեղեցիկ ավանդությամբ, կամ սարերում գտնվող որևէ հնադարյան վանք վերանորոգելու բարի կամքի դրսևորմամբ: Նախագահի երդման ժամանակ Վեհամոր Ավետարանը տեղաշարժելու անհրաժեշտություն չկա նաև այն պարզ պատճառով, որ նախագահի երդման տեքստը որևէ կերպ չի աղերսվում կրոնի հետ, այն զուտ քաղաքական բովանդակություն ունի: Տեքստը հետևյալն է. " Ստանձնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը'երդվում եմ, անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները'հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը' ի փառս Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի":
Այս բովանդակությամբ կարող է երդվել նաև ՀՀ նախագահ ընտրված որևէ քաղաքական գործիչ, ով, մեղմ ասած, քրիստոնեական սկզբունքներով չի առաջնորդվում, և իր համար լավագույն դեպքում Սահմանադրությունն է և' Ավետարանը և' Աստվածը: Նախագահը երդվում է "անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները": Եթե այս խոսքերին հաջորդեին "և անշեղորեն պահել Ավետարանի պատգամները", մոտավորապես ինչպես դա անում էին թագավորները միջնադարյան Հայաստանում, ապա երդման արարողությանը անկախ Հայաստանի պետական խորհրդանիշ համարվող Վեհամոր Ավետարանի "ներկայությունը" միգուցե առավելագույնս իմաստավորվեր:
Նախագահի երդման ժամանակ Վեհամոր Ավետարանը տեղաշարժելու անհրաժեշտություն չկա
23:00 - 16.Հունիս.2013
Առաջարկում ենք նաև
25/05/24 14:00
Ռուսաստանը զորահավաքի կարիք չունի. Պեսկով
05/05/23 20:05
«Վագները» մայիսի 10-ին լքում է Բախմուտը
15/06/22 11:45
Վահրամ Դումանյանը ներկայացրեց 2021թ-ի կատարողականը
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան