Արսեն Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել' 2012թ. հոկտեմբերի 15-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում սուտ հաղորդում տալու համար:
Ըստ «հանցագործության մասին» հաղորդման' 2012թ-ի սեպտեմբերի 25-ին' ժամը 01:09-ի սահմաններում, Երևանի Բեյրութի փողոցի մանկական զբոսայգու մոտ' հանրահայտ Կոմայգու մոտ, իրեն և ընկերներին՝ Տիգրան Քոլոյանին, Գևորգ Թոքմաջյանին, Հարություն Կարապետյանին, ծեծի են ենթարկել մի խումբ անձինք: Այդ ընթացքում նրանցից մեկը՝ Վիգեն Այվազյանը, բացահայտ հափշտակել է իր պայուսակը, որի մեջ եղել է 200 ԱՄՆ դոլար գումար։
Տիգրան Քոլոյանին նույնպես մեղադրանք է առաջադրվել սուտ մատնության համար: Նա 2012թ. սեպտեմբերի 25-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2012թ. սեպտեմբերի 25-ին' ժամը 01:09-ի սահմաններում, Բեյրութի փողոցի մանկական զբոսայգու մոտ, իրեն, Արսեն Ալեքսանյանին, Հարություն Կարապետյանին և Գևորգ Թոքմաջյանին է մոտեցել «Օպել» մակնիշի մեքենա, որի մեջ եղած թվով 5 երիտասարդները սեոական բնույթի հայհոյանքներ են տվել իրենց հասցեին և նրանցից մեկը՝ Վիգեն Այվազյանը, մոտ կանչելով իր ընկերոջը՝ «Սոնա» մականվամբ Արսեն Ալեքսանյանին, քաշել է և բացահայտ հափշտակել նրա ձեռքի պայուսակը։
Արսեն Ալեքսանյանին և Տիգրան Քոլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի առաջին մասով՝ սուտ մատնություն: Երկուսի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը:
Գործը մակագրվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Արշակ Վարդանյանին: