ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ
Սահակյանը լուրջ մրցակից ունի, հիմա Գրիգորիչի
փոխարեն քվեարկություններից առաջ
պատգամավորներին հեռախոսազանգով «բերման է
ենթարկում» Աժ ՀՀԿ խմբակցության քարտուղար
Հովհաննես Սահակյանը:
Երեկ «Ժողովուրդ»-ի թղթակցի աչքից չի վրիպել, թե
ինչպես է Աժ արտահերթ նիստում քննարկված
օրինագծերի քվեարկությունից առաջ Հ. Սահակյանն
ակտիվորեն զանգահարում իր գործընկերներին ու
հրավիրում դահլիճ՝ քվեարկության: Արդյունքում ՀՀԿ
խմբակցությունը քվեարկությունից առաջ գրեթե ողջ կազմով ներկա էր դահլիճում: Սակայն Հ.
Սահակյանը «ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքել է, թե ինքը պատգամավորներին քվեարկության է
բերում:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: