Գերմանիայի ներկայացուցիչները արգելափակել են Թուրքիայի Եվրամիություն ընդունվելու վերաբերյալ բանակցությունների նոր փուլը:
Եվրագոտու դիվանագետները հինգշաբթի օրը կայանալիք նիստի ժամանակ պետք է հաստատեին անցումը բանակցությունների հաջորդ փուլ: Դրա համար պետք է կայացվեր միաձայն որոշում: Սակայն Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունն այն արգելափակեց՝ հղում անելով համացանցային լրատվամիջոցներին՝ հաղորդում է «rosbalt.ru» կայքը:
Բեռլինն անհանգստացած է Թուրքիայում այսօր ծավալվող իրադարձություններից՝ կապված Գեզի այգու վերակառուցման շուրջ ծավալվող հասարակական խմորումների հետ: Գերմանացի մի դիվանագետ նշել է, որ Թուրքիայի Եվրամիության կազմում ընդունելու հարցը քննարկելիս պետք է հաշվի առնել թուրքական իշխանությունների կողմից բողոքի ակցիաների կոպիտ ճնշումները:
Ավելի վաղ Եվրամիությունը կոչ էր արել թուրքական իշխանություններին՝ լայնամասշտաբ քննել Ստամբուլի ցուցարարներին ցրելու ընթացքում ոստիկանության գործողություններում չափից ավելի մեծ ուժի գործադրման հարցը և մեղավորներին կանչել պատասխանատվության:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ԵՄ ընդունվելու ուղղությամբ բանակցությունները սկսվել են դեռ 2005թ.-ին: Առաջ են քաշվել 35 տեխնիկական կետեր, որոնք Թուրքիան պետք է կատարի, որպեսզի բավարարի Եվրամիություն ընդունվելու պայմանները:
Հեղինակ:
‹‹Փաստինֆո»