Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է՝

1) շարքային կազմի (ներառյալ' ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր չկնքած զինծառայողների) համար՝ 24 ամիս.
2) առաջին խմբի պահեստազորի սպաների համար՝ 2-3 տարի:
Անհրաժեշտության դեպքում կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայությունը կարող է երկարաձգվել մինչև երկու ամիս ժամկետով:

Պայմանագրային զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է՝
1) սպայական կազմի համար՝ 3-5 տարի.
2) ենթասպայական կազմի համար՝ 3-5 տարի.
3) շարքային կազմի համար՝ 2-3 տարի, իսկ առանձնահատուկ դեպքերում՝ 3-6 ամիս' պետական լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ.
4) ռազմաուսումնական հաստատություններն ավարտած սպաների համար՝ 20 տարի (ներառյալ՝ ուսման ժամկետը՝ որպես պարտադիր զինվորական ծառայություն):

Առանձին զինծառայողների և նրանց խմբերի (կազմերի) պարտադիր և պայմանագրային զինվորականծառայությունը պետական լիազոր մարմնի ղեկավարը կարող է երկարաձգել մինչև մեկ ամիս ժամկետով:

Եթե մինչև զինծառայողի տարիքի կամ ծառայության սահմանային ժամկետի լրանալը մնացած ժամանակահատվածը փոքր է սույն մասի 1-3-րդ կետերում սահմանված պայմանագրի ժամկետներից, ապա պայմանագիրը կարող է կնքվել մնացած ժամանակահատվածի չափով՝ պայմանագիր կնքելու իրավասություն ունեցող պետի (հրամանատարի) որոշմամբ:

Իրավաբան.net