«Դեմոկրատական Ադրբեջանի աշխարհ» կուսակցությունը հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրել է Իլհամ Ալիևի կնոջ' Մեհրիբան Ալիևայի թեկնածությունը, գրում է Contact.az-ը:

Նշենք, որ Իլհամ Ալիևը նույնպես առաջադրվել է որպես նախագահի թեկնածու 3-րդ անգամ անընդմեջ: Այժմ մարդ ու կին փաստորեն պայքարելու են Ադրբեջանի նախագահի աթոռը զբաղեցնելու համար:

«Դեմոկրատական Ադրբեջանի աշխարհ» կուսակցությունը ստեղծվել է մի քանի տարի առաջ և երբեք աչքի չի ընկել ակտիվությամբ: