Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած փոխհրաձգության կապակցությամբ թերթի թղթակիցը զրուցել է Բուդաղյանների ընտանիքի փաստաբան Հայկ Ալումյանի հետ:
Հարցին, թե ինչո՞ւ էին Բուդաղյան եղբայրները գիշերվա կեսին զինված գնացել Ս.Խաչատրյանի տուն, փաստաբանը խուսափել է պատասխանել' նշելով, որ այդ դեպքում ինքը պետք է ցուցմունքներ պատմի, որի իրավունքը չունի:
Թղթակցի մյուս հարցին, թե արդյոք փաստաբանը հնարավոր համարում է, որ նախաքննության ընթացքում Բուդաղյան եղբայրներին, որպես զինված հարձակում կատարող անձանց, մեղադրանք առաջադրվի և Արտակ Բուդաղյանը ձերբակալվի, Հ.Ալումյանը պատասխանել է. «Ես ոչինչ չեմ բացառում զինդատախազի կատարած հայտարարություններից հետո, երբ նա Ավետիք Բուդաղյանի սպանությունից չորս օր անց հայտարարեց, որ Սուրիկ Խաչատրյանը դեպքի վայրում չի եղել: Չբացառեց նաև, որ նախաքննության ընթացքում կարող է հերքվել վարկածը, որ Ավետիք Բուդաղյանին հենց Սուրիկ Խաչատրյանի որդին է սպանել, և ես հասկացա, որ դեռևս ապացույցներ չհավաքած' արդեն իսկ կանխորոշված էր քննության ընթացքը»:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» օրաթերթի' 25.06.2013թ. համարում: