«Այդ մարդկանց ես հասկանում եմ, զավակ են կորցրել, և ինչ-որ խոսքեր գտնել բավականին դժվար է։ Բայց մյուս կողմից էլ պետք է նայել, աշխարհում շատ ու շատ հայտնի գործեր չեն բացահայտվել։ Հիմա ես չեմ ուզում ասել, որ այս գործերը չեն բացահայտվի, բայց պետք է ամեն ինչ անել, որ ծնողների մոտ չմնա այդ կասկածը, որ ինչ-որ բան այնպես չէ»,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում.