Ինչպես հայտնում է APA ադրբեջանական գործակալությունը, Մոսկվայի արևելքում տրավմատիկ զենքի կիրառմամբ կոնֆլիկտ է ծագել 2 էթնիկ խմբերի միջև, որի արդյունքում վիրավորվել և հոսպիտալացվել է 4 մարդ:
«Նախօրեին Իզմայլովսկոյե փողոցի վրա գտնվող սրճարանում ժամը 15.00-ին երկու խումբ քաղաքացիներ ծեծկռտուք են սարքել»,- գործակալության հետ զրույցում ասել է ՆԳՆ-ի ներկայացուցիչը: Ըստ նրա՝ կոնֆլիկտի մյուս մասնակցիները դեպքի վայրից դիմել են փախուստի:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, կոնֆլիկտին մասնակցություն է ցուցաբերել 10 մարդ: Բախումը տեղի է ունեցել մի կողմից թուրքերի, մյուս կողմից՝ ադրբեջանցիների միջև: