Արվեստաբան Լևոն Մութաֆյանը չի պատրաստվում դատավորի կեցվածքով քննադատել այն արվեստագետներին, ովքեր կանգնում են իշխանությունների կողքին. “Դա մարդու համոզմունքն է, դա մարդու կեցվածքն է, եթե այս կամ այն մտավորականը իշխող կուսակցության անդամ է, բնականաբար նա պիտի լինի իշխող կուսակցությունների հետ:

Եվ ես որևէ բարոյական իրավունք չունեմ ասելու մտավորականին՝ արվեստագետին, թե ինչու ես հանրապետական, օրինաց երկիր, դաշնակցական և այլն: Դա մարդու քաղաքական համոզմունքն է”,-Henaran.am-ի հետ զրույցում “պալատական արվեստագետ”, թե ժողովրդի “բերան և շուրթեր” հանդիսացող մտավորականի հասարակական դերի և նշանակության մասին խոսեց Լևոն Մութաֆյանը:

Այնուամենայնիվ, թատերագետը շտապեց գնահատական տալ քաղաքական հայացքներից զուրկ՝ եկող գնացող իշխանությունների “նվագի տակ պարող” մտավորականի կերպարին. “Ուրիշ բան է, որ կան իշխանության սպասարկու արվեստագետներ: Նրանց համար միևնույն է՝ երեկ Լևոն Տեր Պետրոսյանն էր, հետո Ռոբերտ Քոչարյանն էր, այսօր Սերժ Սարգսյանն է: Նրանք ծառայամտորեն պատրաստ են մատուցել որոշակի ծառայություններ դրա դիմաց վարձատրվելով”,-նշեց արվեստաբանը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Լուսինե Ղազարյան