ՌԴ Օմսկի մարզում ոստիկանությունը հայտնաբերել է 1,5 տարեկան աղջկա անշնչացած մարմինը: Հանցագործը երեխային խեղդել և մարմինը թաքցրել էր մի քանի կմ հեռու այն վայրից, որտեղ դանակահարելուց հետո փորձել էր շինաղբի մեջ ողջ-ողջ թաղել նրա մորը:
Իրավապահներին հաջողվել է պարզել հանցագործության մեջ կասկածվողին: Դա Օմսկ քաղաքում տաքսու վարորդ աշխատող 25-ամյա մի տղամարդ է, ով ազատազրկման վայրից ազատ է արձակվել ընթացիկ տարվա մարտ ամսին:
«Հարցաքննության ժամանակ կասկածյալը պատմել է, որ տուժողը փողոցում կանգնեցրել է իր մեքենան: Ճանապարհին նրանց միջև վեճ է ծագել և տաքսու վարորդը մի քանի անգամ կնոջը հարվածել է դանակով: Մտածելով, որ նա մահացել է, տաքսու վարորդը մարմինը մեքենայից նետել է շինաղբով լցված փոսի մեջ: Դրանից հետո նա խեղդել է երեխային և նրա մարմինը թաքցրել անտառում,- հաղորդել է «Life News»-ին ՌԴ Քննչական կոմիտեի Օմսկի մարզի վարչության մամուլի քարտուղար Լարիսա Բոլդինան:
Հիշեցնենք, որ մերկ և անօգնական 26-ամյա վիրավոր կնոջը հունիսի 1-ին շինաղբով լի փոսի մեջ տեսել էր տեղացի մեկ այլ բնակչուհի:
Ոստիկանները վիրավորի մարմնի վրա հայտնաբերել էին դանակից առաջացած մի վերք կրծքավանդակի հատվածում և մեկ ուրիշն էլ՝ պարանոցին: