«Օշին» ՍՊԸ-ին պատկանող Լոռու մարզի Ամրակից գյուղում գտնվող «Դրախտ» ռեստորանային համալիրում՝ սպառողների կյանքի անվտանգության պահանջներին չհամապատասխանող մատուցված ծառայությունների պատճառով 4 մարդ է մահացել: Աղմուկ հանած այս գործը գտնվում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում: Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։
Նախաքննական մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել հիշյալ ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Սամվել Թորոսյանին' ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասով'անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որն առաջացրել է 4 անձի մահ: Տնօրեի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ի դեպ նշենք, որ հոդվածը նախատեսում է ազատազրկում՝ չորսից տասը տարի ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա: