Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, այսօր սկսվեց սուտ մատնության մեղադրանքով ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց դեմ գործի դատաքննությունը: Ամբաստանյալները երկուսն են՝ «Սոնան» և «Մաշան»՝ նրանց տղամարդկային անուն-ազգանունները նրանց իսկ խնդրանքով չենք հրապարակում: Ըստ մեղադրական եզրակացության, «Սոնան»՝ նախազգուշացված լինելով ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հողվածով՝ Սուտ մատնությունը, նախատեսված քրեական պատասխանատվության մասին և գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, 2012թ. հոկտեմբերի 15-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում սուտ հաղորդում է տվել: Ըստ այդ հաղորդման, 2012թ–ի սեպտեմբերի 25-ին ժամը 01:09-ի սահմաններում Երևանի Բեյրութի փողոցի մանկական զբոսայգու մոտ իրեն և ընկերներին ծեծի են ենթարկել մի խումբ անձինք, որի ընթացքում նրանցից մեկը՝ Վիգեն Այվազյանը, բացահայտ հափշտակել է իր պայուսակը, որի մեջ եղել է 200 ԱՄՆ դոլար գումար։ «Մաշային» նույնպես մեղադրանք է առաջադրվել առ այն, որ նա նախազգուշացված լինելով ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին և գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, 2012թ. սեպտեմբերի 25-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել: Ըստ դրա, 2012թ. սեպտեմբերի 25-ին ժամը 01:09-ի սահմաններում Բեյրութի փողոցի մանկական զբոսայգու մոտ, իրեն և ևս երեք հոգու՝ ներառյալ՝ «Սոնային», մոտեցել է «Օպել» մակնիշի մեքենա, որի մեջ գտնվող 5 երիտասարդներ սեոական բնույթի հայհոյանքներ են տվել իրենց հասցեին և նրանցից մեկը՝ Վիգեն Այվազյանը, մոտ կանչելով իր ընկերոջը՝ «Սոնային», քաշել է և բացահայտ հափշտակել նրա ձեռքի պայուսակը։ Ամբաստանյալները հայտարարեցին, որ իրենք իրենց մեղավոր չեն ճանաչում առաջադրված մեղադրանքում, հայտարարեցին նաև, որ չեն ցանկանում հանդես գալ գործը արագացված դատաքննության կարգով քննելու միջնորդությամբ: Նշենք, որ այդ կարգով քննելու համար ամբաստանյալները պետք է ընդունեն մեղադրանքը և համաձայն լինեն դրա հիմքում ընկած ապացույցների հետ: Ըստ դատարանի կողմից սահմանված ապացույցների հետազոտման կարգի, նախ պետք է հարցաքննվեն վկաները, ապա՝ ամբաստանյալները, վերջում պետք է հետազոտվեն գործի գրավոր նյութերը: Այսօր դատարանում ցուցմունքներ տվեցին վկաներ «Մելանն» ու «Վիկան»՝ տղամարդկային անուն-ազգանունները նորից չենք հրապարակում, ովքեր հաստատեցին ամբաստանյալների կողմից ոստիկանության բաժնում ներկայացված հաղորդման մեջ առկա պնդումները՝ «Օպել» մակնիշի վարորդն ու չորս ուղևորները իրենց սեռական բնույթի հայհոյանքներ էին տալիս, վիրավորում, ծաղրում, նրանցից մեկը՝ նաև հարվածել է «Վիկային»: Նրանք մեքենայի մոտ են կանչել «Սոնային», նրա ձեռքից խլել կլատչը, որում կային պահպանակներ, դիմահարդարման պարագաներ և 200 ԱՄՆ դոլար՝ դա «Սոնայի» մեկանգամվա աշխատանքի վճարն էր: Պարունակությունը, ըստ «աղջիկների», մեքենայի երիտասարդները դատարկել են և կլատչը շպրտել մեքենայից դուրս: Ըստ վկայի ցուցմունքի, կլատչի պարունակությունը մեքենայի խուզարկությամբ չի հայտնաբերվել, իսկ երիտասարդների անձնական խուզարկություն չի կատարվել, այսինքն՝ հնարավոր է ձևական խուզարկություն է եղել: Տղաներից երեքը հետագայում եկել են ոստիկանության բաժին, իրենց հետ առերես հարցաքննության ժամանակ հարբած վիճակում են եղել: Հուլիսի 22-ին դատարանում կհարցաքննվեն այսօր չներկայացած, դատակոչված ևս 4 վկաներ: Ի դեպ, պաշտպանական կողմն այսօր միջնորդեց վկաների դատակոչի ցուցակում ընդգրկել նաև «Մագային» ու «Մադոննային», ովքեր, ըստ նրանց, նույնպես դեպքին ականատես են եղել: Մեղադրող կողմն առարկեց միջնորդության դեմ, նշելով, որ դեպքին նրանց ականատես լինելու մասին ողջ նախաքննության ընթացքում որևէ տեղեկություն չի հայտնվել: Դատարանը որոշեց հետաձգել միջնորդության քննարկումը՝ դրան դատարանը կանդրադառնա դատաքննության ավարտական փուլում, եթե պաշտպանական կողմը պնդի այն:
Աղբյուր՝
http://pastinfo.am/hy/node/18583
Առաջարկում ենք նաև
10/01/21 12:33
Պապիկյանը Միքայել Մինասյանի կողմից «սուտ մատնության համար» դիմելու է դատախազին. խոսնակ
11/12/20 11:53
Գառնիկ Իսագուլյանի հայտարարության հետ կապված ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ` սուտ մատնության դեպքի առթիվ
06/03/20 09:59
«Ժողովուրդ». Սուտ մատնության համար սահմանված պատիժը կխստացվի
16/03/17 15:31
Եվս 4 քրեական գործ՝ սուտ մատնության փաստով. ոստիկաններն ու քննիչները հանիրավի են մեղադրվել
01/04/16 17:09
Սուտ մատնության փաստով հարուցվել է քրեական գործ
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան